Լամին Յամալ. «Մենք հավատում ենք, որ աշխարհի լավագույն թիմն ենք»

«Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալը Մադրիդի «Ռեալի» հետ Լա լիգայի 11-րդ տուրի խաղից առաջ խոսել է իր թիմի ուժի մասին։

«Մենք հավատում ենք, որ աշխարհի լավագույն թիմն ենք, և մենք դա ապացուցում ենք։ Մենք ամեն ինչ կանենք, և թող լավագույն թիմը հաղթի»,- ասել է Յամալը։

Նշենք, որ «Ռեալ» – «Բարսելոնա» հանդիպումը կկայանա հոկտեմբերի 26-ին։ Սկիզբը՝ Երևանի ժամանակով 23։00-ին։