«Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալը խոսել է Մադրիդի «Ռեալի» հետ առաջիկա հանդիպման մասին:
«Մենք հավատում ենք, որ «Բարսելոնան» աշխարհի լավագույն թիմն է, և մենք դա ապացուցում ենք: Մենք կպայքարենք մեր ողջ ուժով, և թող հաղթի ուժեղագույնը»,- Յամալի խոսքը մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Իսպանիայի առաջնության 11-րդ տուրի «Ռեալ»-«Բարսելոնա» հանդիպումը կկայանա շաբաթ օրը՝ հոկտեմբերի 26-ին։ Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլին կայացած վերջին պաշտոնական խաղում «Ռեալը» սեփական հարկի տակ 2։1 հաշվով հաղթել է «Բարսելոնային»։