«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն 2017/2018 մրցաշրջանի ավարտից հետո էլ շարունակում է հուսալ, որ թիմիմ չեմպիոնություն կշնորհվի։ Այդ մրցարջանում «կարմիր սատանաները» զբաղեցրին երկրորդ տեղը, իսկ չեմպիոն դարձավ «Մանչեսթեր Սիթին»։ «Քաղաքայինները» կարող են տույժերի ենթարկվել ֆինանսական կանոնները խախտելու համար։
«Ինչպես գիտեք, մենք հաղթեցինք Եվրոպա լիգայում և զբաղեցրինք երկրորդ տեղը Պրեմիեր Լիգայում: Կարծում եմ՝ մենք հնարավորություն ունենք հաղթելու այդ առաջնությունը, եթե «Մանչեսթեր Սիթին» պատժվի։ Եվ այդ ժամանակ «Մանչեսթեր Յունայթեդը» ստիպված կլինի ինձ բոնուս վճարել: – Մոուրինյոյի խոսքերը մեջբերում է լրագրող Սամուել Լակհերստը։
Հիշեցնենք, որ Ժոզե Մոուրինյոն այժմ մարզում է «Ֆեներբախչեն»։