Չեմպիոնների Լիգայի ընդհանուր փուլի 3-րդ տուրի «Բարսելոնա» – «Բավարիա» հանդիպումն ավարտվեց տանտերերի հաղթանակով։
Խաղի 1-ին րոպեին հաշիվը բացեց «Բարսելոնայի» վինգեր Ռաֆինյան, սակայն «Բավարիան» ճնշում գործադրելով 18-րդ րոպեին Հարի Քեյնի գոլի շնորհիվ հավասարեցրեց խաղի հաշիվը։
36-րդ րոպեին Մարկ Կասադոյի փոխանցումից հետո Լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին գրավեց նախկին թիմի դարպասը։
45 րոպեին Ռաֆինյան, կրկին Մարկ Կասադոյի փոխանցման շնորհիվ խաղի հաշիվը դարձրեց 3:1։
Երկրորդ խաղակեսի 56-րդ րոպեին Ռաֆինյան, Յամալի հրաշալի փոխանցումից հետո չորրորդ գնդակն ուղարկեց Մանուել Նոյերին պաշտպանած դարպասը։
Հանդիպման մնացած հատվածն անցավ երկուստեք վտանգավոր պահերով, սակայն հաշիվը չփոփոխվեց։
Այլ արդյունքներ.
«Ատլետիկո Մադրիդ» – «Լիլ» 1:3
«Բենֆիկա» – «Ֆեյենուրդ» 1:3
«Զալցբուրգ» – «Լիվերպուլ» 0:1
«Յանգ Բոյզ» -«Ինտեր» 0:1