Հանս-Դիտեր Ֆլիկ. «Եթե հաղթում ես այսպիսի հանդիպումներում, պետք է տոնել դա»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը մեկնաբանել է իր թիմի ջախջախիչ հաղթանակը «Բավարիայի» հետ Չեմպիոնների լիգայի ընդհանուր փուլի 3-րդ տուրի խաղում (4:1):

«Սա զարմանալի արդյունք էր: «Բավարիան» հիանալի թիմ է՝ ֆանտաստիկ ֆուտբոլիստներով: Իհարկե, եթե հաղթում ես այսպիսի հանդիպումներում, պետք է տոնել դա։

Սա մեզ վստահություն է տալիս՝ հավատալու մեզ շաբաթ օրը «Ռեալի» հետ խաղից առաջ»,- Ֆլիկի խոսքերն է մեջբերում Marca-ն։

Հիշեցնենք, որ երեք խաղից հետո «Բարսելոնան» վաստակեց վեց միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 13-րդ հորիզոնականը։ «Բավարիան» ունի երեք միավոր և զբաղեցնում է 24-րդ տեղը։