Goal. «Մանչեսթեր Յունայթեդի» մարզիչներն ըստ վարկանիշների

Հեղինակավոր Goal պարբերականի փորձագետները դասակարգել են «Մանչեսթեր Յունայթեդի» մարզիչներին Սըր Ալեքս Ֆերգյուսոնից հետո: Տիտղոսակիր շոտլանդացին 2012/2013 մրցաշրջանից հետո հեռացավ ֆուտբոլից։ Այդ ժամանակից ի վեր «կարմիր սատանաները» երբեք չեն նվաճել Պրեմիեր լիգայի տիտղոսը:

Վարկանիշային աղյուսակի առաջին տեղում Օլե Գունար Սուլշերն է։ Երկրորդ տեղում Ժոզե Մոուրինյոն է, ում գլխավորությամբ «Մանչեսթեր Յունայթեդը» նվաճել է Լիգայի գավաթը և Եվրոպայի լիգան։ Լավագույն եռյակը եզրափակում է «կարմիր սատանաների» ներկայիս ղեկավար Էրիկ տեն Հագը։

Հաջորդը Լուի վան Գալը, Ռալֆ Ռանգնիկն ու Դեյվիդ Մոյեսն են:

Նշենք, այս պահին «Մանչեսթեր Յունայթեդը» Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի 12-րդ հորիզոնականում է: