Էրլինգ Հոլանդը Չեմպիոնների Լիգայում հավասարվեց Դիդյե Դրոգբային

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը Չեմպիոնների Լիգայում խփեց 44 գոլ ու գլխավոր եվրոպական մրցաշարում զբաղեցրեց ռմբարկուների ցուցակի 16-րդ հորիզոնականը։

Հիշեցնենք, որ նորվեգացին դուբլի հեղինակ է դարձել Չեմպիոնների Լիգայի ընդհանուր փուլի 3-րդ տուրի «Սպարտաի» հետ խաղում (5։0)։

Ինչպես հայտնում է Squawka-ը, 24-ամյա նորվեգացի հարձակվողն այս ցուցանիշով հավասարվել է կոտդիվուարցի հարձակվող Դիդյե Դրոգբային (44)։ Սակայն նորվեգացին մրցաշարում անցկացրել է ընդամենը 42 հանդիպում։

«Չելսիի» նախկին հարձակվողն իր հերթին Չեմպիոնների Լիգայում մասնակցել է 92 հանդիպման։

Այս մրցաշրջանում Հոլանդը անցկացրել է 16 հանդիպում ակումբային և ազգային հավաքականների կազմում, որոնցում դարձել է 16 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։