Դիտմար Համան․ «Պրեմիեր Լիգան շահագրգռված չէ, որ «Մանչեսթեր Սիթին» անկում ապրի»

«Մանչեսթեր Սիթիի» նախկին ֆուտբոլիստ Դիտմար Համանը խոսել է ֆինանսական կանոնների խախտման համար ակումբի հնարավոր պատժի մասին։

«Պրեմիեր Լիգան շահագրգռված չէ, որ «Մանչեսթեր Սիթին» անկում ապրի: Մենք պետք է սպասենք և տեսնենք, թե ինչ կլինի այս վարույթի հետ: «Ես վստահ չեմ, թե ինչ կլինի «Մանչեսթեր Սիթիի» հետ, եթե նրանք մեղավոր ճանաչվեն բոլոր 115 կետերով, բայց կանոնները պետք է պահպանվեն, որպեսզի յուրաքանչյուր ակումբ հաջողության հասնելու հնարավորություն ունենա», – ասել է Համանը Flashscore-ին տված հարցազրույցում:

Հիշեցնենք, որ նախկինում մամուլում տեղեկություն էր հայտնվել, որ «Մանչեսթեր Սիթիի» գործով որոշումը կհրապարակվի մինչև 2024 թվականի օրացուցային տարվա ավարտը։