Դիեգո Սիմեոնե. «Հիմա մենք բարդ շրջան ենք ապրում»

Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն ամփոփել է Չեմպիոնների Լիգայի ընդյանուր փուլի 3-րդ տուրի խաղում «Լիլից» կրած պարտությունը (1։3)։

«Թիմը հիանալի առաջին խաղակես անցկացրեց՝ մրցաշրջանի լավագույններից մեկը, բայց սա դաժան մրցաշար է։ «Լիլը» ուներ երեք հնարավորություն և առավելագույնս օգտագործեց դրանք։ Չեմպիոնների լիգան բարդ մրցաշար է։ Հիմա մենք բարդ շրջան ենք ապրում, իսկ ՊՍԺ-ի հետ շատ բարդ խաղ է սպասվում»,- Սիմեոնեի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

«Ատլետիկոն» 3 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 27-րդ տեղը։ «Լիլը» 6 միավորով 15-րդ տեղում է։