Կոնֆերենցիաների Լիգայի ընդհանուր փուլի 2-րդ տուրի շրջանակներում կայացավ «Ռապիդ» – «Նոա» հանդիպումը։ «Նոան» զիջեց նվազագույն տարբերությամբ։
32-րդ րոպեին տանտերերը բացեցին խաղի հաշիվը, խաղի միակ գոլի հեղինակ դարձավ խորվաթ հարձակվող Դիոն Բելյոն, իսկ «Նոան», չնայած մինչև վերջին վայրկյանը կազմակերպվող գրոհներին` չկարողացավ հավասարեցնել խաղի հաշիվը։
Պարտությունից հետո «Նոան» 3 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 16-րդ հորիզոնականը։
Այլ արդյունքներ.
«Ապոել» – «Բորանց Բանիա Լուկա» (0:1)
«Գենտ» – «Մոլդե» (2:1)
«Ցելիե» – «Բաշակշեհիր» (5:1)