Կոնֆերենցիաների Լիգայի ընդհանուր փուլի 2-րդ տուրի շրջանակներում կայացավ «Պանատինաիկոս» – «Չելսի» հանդիպումն ավարտվեց «Չելսիի» հաղթանակով։
22-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց պորտուգալացի հարձակվող Ժոաու Ֆելիշը։
Երկրորդ կեսի սկզբում, 46-րդ րոպեին «Չելսիի» հարձակվող Միխաիլ Մուդրիկը կրկնապատկեց հաշիվը Նետուի փոխանցումից հետո։
Վեց րոպե անց, Ժոաու Ֆելիշը դուբլ ձեւակերպելով երրորդ անպատասխան գնդակն ուղարկեց մրցակցի դարպասը։
Քրիստոֆեր Նկունկուն 59-րդ րոպեին հաշիվը դարձրեց ջախջախիչ` 11 մետրանոց հարվածով գրավելով «Պանատինաիկոսի» դարպասը։
70-րդ րոպեին Ֆակունդո Պելիստրին խփեց տանտերերի հեղինակության գնդակը։
Այլ արդյունքներ.
«Վիկինգուր Ռեյկյավիկ» – «Սերկլ Բրյուգգե» (3:1)
«Լարն» – «Շեյմռոք Ռովերս» (1:4)
«Յագելլոնիա» – «Պետրոկուբ» (2:0)