«Բարսելոնայի» պաշտպան Ռոնալդ Արաուխոն կարող է տեղափոխվել Անգլիա։ Այս մասին հայտնում է Todofichajes-ը։
Աղբյուրի համաձայն՝ 25-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են Պրեմիեր Լիգայի երկու բարձրակարգ ակումբներ։ Խոսքը Լոնդոնի «Չելսիի» և «Մանչեսթեր Յունայթեդի» մասին է։ Պաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատվում է 70 մլն եվրո։
Ֆուտբոլիստի և «Բարսելոնայի» միջև աշխատանքային պայմանագիրն ավարտվում է 2026 թվականի հունիսի վերջին։
Իսպանիայի առաջնության անցած մրցաշրջանում Արաուխոն մասնակցել է 25 հանդիպման, դառնալով՝ մեկ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։