Մյունխենի «Բավարիան» Չեմպիոնների Լիգայի ընդհանուր փուլի 3-րդ տուրի խաղում (1:4) ջախջախիչ հաշվով պարտվեց «Բարսելոնային»:
Մյունխենյան ակումբն իր վերջին հինգ հանդիպումներում միայն մեկ հաղթանակ է տարել։
Սեպտեմբերի 28-ից «Բավարիան» երկու անգամ ոչ-ոքի են խաղացել Լևերկուզենի «Բայերի» և «Այնտրախտի» հետ, երկու անգամ պարտվել են «Բարսելոնային» և «Ասթոն Վիլային» և հաղթել «Շտուտգարտին»:
«Բավարիան» Չեմպիոնների Լիգայի երեք խաղերից երկուսում պարտություն կրեց։
Հիշեցնենք, որ Վենսան Կոմպանին գլխավորել է «Բավարիան» 2024 թվականի մայիսի վերջին։