«Լիվերպուլի» 26-ամյա աջ պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը ցանկանում է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»: Այս մասին հայտնում է Football Insider-ը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ անգլիացի ֆուտբոլիստի իսպանական գրանդ տեղափոխվելու հավանականությունը չափազանց մեծ է։
Նշվում է, որ մադրիդյան թիմի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին լավ է ճանաչում Ալեքսանդր-Առնոլդին, քանի որ նա նախկինում աշխատել է Անգլիայի առաջնությունում։
Այս մրցաշրջանում պաշտպանը բոլոր մրցաշարերում մասնակցել է 10 հանդիպման, որոնցում դարձել է երկու գոլային փոխանցման հեղինակ։
Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը: