Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Տոնի Կրոսը խոսել է Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելի նշանակման մասին։ Գերմանացի մասնագետն իր աշխատանքը կսկսի 2025 թվականի սկզբից։
«Ես չզարմացա։ Չգիտեի՝ նա ուզում է դա, թե ոչ, բայց ես չզարմացա, որ նա ընտրվեց, քանի որ նա շատ լավ մարզիչ է։
Նա լավ խոսում է անգլերեն, «Չելսիի» հետ հաղթել է Չեմպիոնների Լիգան, իսկ Անգլիայում շատ լավ կերպար ունի»,- Կրոսի խոսքերն է մեջբերում The Athletic-ը։