Թիերի Անրին նշել է, թե ում կշնորհեր «Ոսկե գնդակը»

Թիերի Անրին նշել է այն ֆուտբոլիստին, ում այս տարի կշնորհեր «Ոսկե գնդակը»։

«Ես այդ մրցանակը կնորհեի Ռոդրիին։ Ես միշտ ցանկացել եմ, որ Չավին և Անդրես Ինյեստան հաղթեն այն, երբ նրանք խաղում էին:

Մարդիկ մոռանում են գծային պաշտպանների և նրանց արածի մասին: Նրանք թիմի սիրտն են: Ռոդրին «Մանչեսթեր Սիթիի» սիրտն է։ Ես գիտեմ, որ նա չի հաղթել Չեմպիոնների լիգան նախորդ մրցաշրջանում, բայց նա հաղթել է Եվրոն Իսպանիայի հետ:

Վինիսիուս Ժունիորն այնքան էլ լավ չէր Ամերիկայի գավաթում։ Բայց արդյո՞ք նա արժանի հաղթող կլինի։ Այո»,- ասել է «Արսենալի» նախկին հարձակվողը CBS Sports-ի եթերում: