Բրազիլիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» եզրային հարձակվող Ռոդրիգոն ազդրի վնասվածք է ստացել Դորտմունդի «Բորուսիայի» հետ Չեմպիոնների Լիգայի ընդհանուր փուլի 3-րդ տուրի խաղում։
Բրազիլացին բաց կթողնի Լա Լիգայի 11-րդ տուրի «Բարսելոնայի» հետ խաղը, հայտնում է Relevo-ն:
Հիշեցնենք, որ «Ռեալ» – «Բարսելոնա» հանդիպումը կկայանա հոկտեմբերի 26-ին։ Խաղը կկայանա Մադրիդի «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում։