Անգլիական գրանդը հետաքրքրված է «Բարսելոնայի» հարձակվողի ծառայություններով

«Բարսելոնայի» հարձակվող Ռաֆինյան կարող է կարիերան շարունակել Անգլիայում, հայտնում է TEAMtalk-ը։

Ըստ աղբյուրի՝ կատալոնական ակումբը պատրաստ է լսել առաջարկներ բրազիլացու տրանսֆերի վերաբերյալ։ Ռաֆինյայի նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերող ակումբներից մեկն անգլիական «Մանչեսթեր Սիթին» է։ Բացի այդ, 27-ամյա բրազիլացին հայտնվել է Սաուդյան Արաբիայի ակումբների ուշադրության կենտրոնում։

Transfermarkt-ը ֆուտբոլիստին գնահատում է 60 միլիոն եվրո։

Հարկ է նշել, որ բրազիլացի վինգերի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի կեսերը։