Չեմպիոնների Լիգայի ընդհանուր փուլի 3-րդ տուրի «Ռեալ Մադրիդ» – «Բորուսիա» հանդիպմումն ավարտվեց Մադրիդի «Ռեալի» հաղթանակով։
Խաղի 30-րդ րոպեին Դոնիել Մալլենը բացեց խաղի հաշիվը։ Գոլային փոխանցման հեղինակ դարձավ Սերու Գիրասին։
Չորս րոպե անց 34-րդ րոպեին հյուրերի առավելությունը կրկնապատկեց Ջեմմի Գիտտենսը:
60-րդ րոպեին Անտոնիո Ռյուդիգերը Կիլիան Մբապպեի փոխանցումից հետո գլխի հարվածով խաղի հաշիվը դարձրեց 1:2։
Մադրիդցիների հարձակվող Վինիսուս Ժունիորը 2 րոպե անց հավասարեցրեց խաղի հաշիվը։
83-րդ րոպեին Մադրիդի «Ռեալի» կազմում գոլի հեղինակ դարձավ Լուկաս Վասկեսը և առաջ մղեց «Սերուցքայիններին»։
Շատ չանցած, 86-րդ րոպեին Վինիսուսը դուբլի հեղինակ դարձավ, իսկ ավելացրած ժամանակի 4-րդ րոպեին հեթ-թրիկ ձևակերպելով Վինիսուսը վերջին անգամ փոխեց լուսատախտակի ցույց տված հաշիվը։
Այլ արդյունքներ։
«Արսենալ» «Շախտյոր» 1:0
«Աստոն Վիլլա» – «Բոլոնիայ» 1:0
«Ժիրոնա» – «Սլովան Բրատիսլավա» 2:0
«Շտուրմ» – «Սպորտինգ» 0:2
ՊՍԺ- ՊՍՎ 1:1