Սիմոնե Ինձագին համաձայն է գլխավորել անգլիական ակումբը

«Մանչեսթեր Յունայթեդը» կարող է բաժանվել Էրիկ տեն Հագից թիմի անբավարար արդյունքների պատճառով։ Ութ տուրից հետո «կարմիր սատանաները» Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում են 12-րդ հորիզոնականը։

Մանկունյանցիների հաջորդ ղեկը կարող է լինել Սիմոնե Ինձագին։ Ինչպես հայտնում է Inter Live-ը՝ վկայակոչելով Անգլիայից տարածված լուրերը, Ինձագին համաձայնել է հաջորդ մրցաշրջանից գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդը»:

Իտալացի մասնագետը, իբր, «այո» է ասել բանակցությունների մի քանի փուլերից հետո՝ տեսակոնֆերանսի միջոցով։ Սիմոնե Ինձագին այժմ մարզում է «Ինտերը»: Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակում թիմը զբաղեցնում է երկրորդ տեղը։