Ռաֆինյան երկրպագուներին մեղադրել է անհարգալից վերաբերմունքի մեջ

«Բարսելոնայի» վինգեր Ռաֆինյան խոսել է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ երկրպագուների կողմից իր հանդեպ ունեցած անհարգալից վերաբերմունքի մասին։

«Ես տեսա, որ մարդիկ սոցիալական ցանցերում տեղադրում էին իմ 11 համարի մարզաշապիկի և Նիկո Ուիլյամսի անվան նկարը։ Շատ անհարգալից էր։ Հասկանալի է, որ սա կատակ էր, բայց շատ անճաշակ։ Մենք պետք է հարգենք ֆուտբոլիստներին»,- լրագրողներին ասել է Ռաֆինյան։

Նշենք, որ 2024/2025 մրցաշրջանում Ռաֆինյան անցկացրել է 12 պաշտոնական հանդիպում, որոնցում դարձել է վեց գոլի և ութ գոլային փոխանցման հեղինակ։