Ռաֆայել Բենիտես․ «Եթե նրանք ցանկանում են տիտղոսներ նվաճել, պետք է հավասարակշռություն գտնեն»

Իսպանացի մարզիչ Ռաֆայել Բենիտեսը գնահատել է Լոնդոնի «Չելսիի» ելույթն այս մրցաշրջանում։

««Չելսին» լավ է հարձակման գծում, բայց եթե նրանք ցանկանում են տիտղոսներ նվաճել, պետք է հավասարակշռություն գտնեն։ Նրանք պետք է հաջողակ լինեն ինչպես հարձակողական, այնպես էլ պաշտպանական գծում։ Ես դեռ վստահ չեմ նրանց պաշտպանության մեջ»,- մարզչի խոսքերն է մեջբերում The Sun-ը։

Անգլիայի առաջնության 8-րդ տուրում «Չելսին» արտագնա խաղում հանդիպեց «Լիվերպուլին» և պարտվեց 1։2 հաշվով։ Լոնդոնյան թիմը 14 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի վեցերորդ տեղը։