Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստները անհանգստացած են Կառլո Անչելոտիի վրա աճող ճնշումից։
Երեկ մադրիդցիները Չեմպիոնների լիգայի ընդհանուր փուլի 3-րդ տուրի խաղում (5:2) հաղթեցին Դորտմունդի «Բորուսիային»՝ 1-ին խաղակեսից հետո պարտվելով 0։2 հաշվով։
Ինչպես հայտնում է Marca-ն, հանդիպման ընդմիջմանը Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստները քննարկել են խաղը և թիմի արդյունքները վերջին հանդիպումներում։ Նրանց զրույցում խոսքեր են եղել, որ թիմը «չի կարող վհատեցնել մարզչին»։ Նշվում է, որ ֆուտբոլիստներն աջակցում են Անչելոտիին և նրա գաղափարներին և անհանգստացած են «Ռեալում» մարզչի ապագայով՝ նրա հասցեին աճող քննադատությունների ֆոնին:
Դիմելով ֆուտբոլիստներին առաջին խաղակեսից հետո՝ Անչելոտին ասել է։ «Մենք պետք է առաջ վազենք, պայքարենք և անենք այն ամենը, ինչ կարող ենք: Վինի և Մբապե, մեզ պետք է գոլ խփել»:
Նշենք, որ Հաջորդ խաղում Մադրիդի «Ռեալը» կխաղա «Բարսելոնայի» հետ՝ Լա Լիգայի խաղը կկայանա շաբաթ օրը՝ հոկտեմբերի 26-ին։