Մյունխենի «Բավարիայի» մարզիչներից մեկը Բարսելոնայում հարձակման է ենթարկվել։ Ինչպես հայտնում է ElCaso.cat-ը, երեքշաբթի օրը Կատալոնիայի մայրաքաղաքում հարձակման է ենթարկվել մյունխենյան ակումբի մարզիչներից մեկը։ Գողացել են նրա թանկարժեք Titoni ժամացույցը, iPhone 15-ն ու դրամապանակը։ Կողոպտիչը փախել է հանցագործության վայրից և դեռ ազատության մեջ է։ Տուժողը դիմել է ոստիկանություն։ Կատարվում է հետաքննություն։