Marca-ն անդրադարձել է «Բորուսիայի» դեմ խաղում Վինիսիուսի երկրորդ գոլին

Երեկ՝ հոկտեմբերի 22-ին կայացավ Չեմպիոնների Լիգայի ընդհանուր փուլի «Ռեալ Մադրիդ» – «Բորուսիա» հանդիպումը, որի ժամանակ մադրիդցիների հարձակվող Վինիսիուս Ժունիորը հեթ-թրիկ ձևակերպեց։

Դորտմունդցիներին խփած երկրորդ գոլի ժամանակ Վինիսիուսը գնդակով վազել է մոտ 80 մետր:

Բրազիլացու երկրորդ գոլը խփվեց 86-րդ րոպեին, սակայն նա գնդակով էր դեռ 85:25-ին և գտնվում էր սեփական կիսադաշտում՝ մրցակցի դարպասից 80 մետր հեռավորության վրա։

Այսպիսով, ըստ Marca-ի, ֆուտբոլիստը գրեթե 70 մետրն անցել է 10 վայրկյանում, նախքան դարպասին մոտենալն ու գոլ խփելը։