«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է Խվիչա Կվարացխելիայի ծառայություններով

«Մանչեսթեր Յունայթեդի» ներկայացուցիչները ներկա են գտնվել Իտալիայի առաջնության 8-րդ տուրի հանդիպմանը, որում «Նապոլին» 1։0 հաշվով հաղթեց «Էմպոլիին»՝ դիտելու նեապոլիտանական ակումբի եզրային հարձակվող Խվիչա Կվարացխելիային, ինչպես նաև կենտրոնական պաշտպան Ալեսանդրո Բուոնջորնոյին։ Այս մասին հայտնում է Tuttomercatoweb-ը։

Աղբյուրի համաձայն՝ Կվարացխելիան այժմ բանակցություններ է վարում «Նապոլիի» հետ պայմանագրի երկարաձգման շուրջ, որը կավարտվի 2027 թվականի ամռանը։

Սակայն բանակցային գործընթացը դանդաղ է ընթանում, քանի որ վրացի ֆուտբոլիստի կողմը նոր աշխատանքային պայմանագրով պահանջում է տարեկան 8 միլիոն եվրո աշխատավարձ:

Այս մրցաշրջանում հարձակվողը բոլոր մրցաշարերում մասնակցել է 10 հանդիպման, որոնցում դարձել է չորս գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։

Transfermarkt-ը ֆուտբոլիստին գնահատում է 80 միլիոն եվրո: