«Բավարիայի» կիսապաշտպան Յոզուա Կիմիխը մեկնաբանել է «Բարսելոնա» պոտենցիալ տեղափոխության մասին լուրերը։
«Ես չեմ մտածում այդ մասին: Բայց ոչինչ երբեք չպետք է բացառել՝ ոչ կյանքում, ոչ ֆուտբոլում»,- Կիմիխի խոսքերն է մեջբերում է Sky Sports-ը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 29-ամյա ֆուտբոլիստը առաջիկա ամռանը կարող է տեղափոխվել «Բարսելոնա», երբ ավարտվի նրա պայմանագիրը «Բավարիայի» հետ։
Այս մրցաշրջանում Կիմիխը բոլոր մրցաշարերում մասնակցել է 10 հանդիպման, որոնցում երեք գոլային փոխանցում է կատարել։