Հայտնի է, թե ով է լինելու «Բարսելոնայի» առաջին դարպասապահն այս մրցաշրջանում

Հայտնի է, թե ով է լինելու «Բարսելոնայի» առաջին դարպասապահն այս մրցաշրջանում։ Ինչպես տեղեկացնում է Diario Sport-ը, «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը հավանություն է տվել Վոյցեխ Շչեսնիի տարբերակին միայն այն պատճառով, որ պահեստային դարպասապահները բարձր մակարդակով խաղալու փորձ չունեն։

Միաժամանակ հաղորդվում է, որ Ինյակի Պենյան կշարունակի իլնել «կապտանռնագույնների» մեկնարկային կազմում։ Հիշեցնենք, որ 34-ամյա Շչեսնին «Բարսելոնայի» հետ պայմանագիր է կնքել հոկտեմբերի սկզբին։ Մինչ այժմ լեհ դարպասապահը իր նորամուտը չի նշել կատալոնական ակումբի կազմում։ 25-ամյա Պենյան ունի 6 հանդիպում խաղադաշտում և չորս անառիկ դարպաս։