Մադրիդի «Ռեալի» ինստիտուցիոնալ հարաբերությունների տնօրեն Էմիլիո Բուտրագենոն թիմի հարձակվող Վինիսիուս Ժունիորին համեմատել է լեգենդար բրազիլացի հարձակվող Պելեի հետ։
Հիշեցնենք, որ Դորտմունդի «Բորուսիայի» հետ Չեմպիոնների Լիգայի ընդհանուր փուլի 3-րդ տուրի խաղում Վինիսիուսը հեթ-տրիկի հեղինակ է դարձել։
«Ինչ վերաբերում է երրորդ գոլին, ապա ես համարձակվում եմ մի բան ասել, այն ինձ հիշեցրեց Պելեին: Ինչպես Վինիսիուսը մտավ տուգանային հրապարակ և ինչպես հարվածեց:
Սա ֆուտբոլը փառաբանող գոլ էր։ Հանդիսատեսները գալիս են «Սանտյագո Բեռնաբեու»՝ տեսնելու նման գոլեր»,- Բուտրագենյոյի խոսքերը մեջբերում է Mundo Deportivo-ն: