Goal. 21-րդ դարի «Պարի Սեն Ժերմենի» լավագույն ֆուտբոլիստները

Ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն Goal.com-ի վարկածով ճանաչվել է 21-րդ դարի «Պարի Սեն Ժերմենի» լավագույն ֆուտբոլիստները։

Երկրորդ տեղում է շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը։ Երրորդ տեղում Նեյմարն է։

ՊՍԺ-ի լավագույն 10 ֆուտբոլիստները՝ ըստ Goal.com-ի.

Կիլիան Մբապե (Ֆրանսիա)
Զլատան Իբրահիմովիչ (Շվեդիա)
Նեյմար (Բրազիլիա)
Էդինսոն Կավանի (Ուրուգվայ)
Տիագո Սիլվա (Բրազիլիա)
Մարկինյոս (Բրազիլիա)
Պեդրո Պաուլետա (Պորտուգալիա)
Մարկո Վերատի (Իտալիա)
Անխել դի Մարիա (Արգենտինա)
Բլեզ Մատյուիդի (Ֆրանսիա)
Արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին, ով Ֆրանսիայի ակումբում հանդես է եկել 2021-ից 2023 թվականներին, զբաղեցրել է ընդամենը 23-րդ տեղը։