Ինտերի և Իտալիայի հավաքականի պաշտպան Ֆեդերիկո Դիմարկոն նշել է ներկայիս ֆուտբոլիստներից մի քանիսի անունը, ովքեր տպավորում են իրեն։
«Շատ նախկին ֆուտբոլիստներ կան, որոնց ես սիրում էի: Բայց կան նաև ներկայիս ֆուտբոլիստներ, որոնց նույնպես գնահատում եմ, չեմ թաքցնի։ Ինձ կարող են քննադատել դրա համար, բայց ես իսկապես երկրպագում եմ Թեո Էրնանդեսին որպես պաշտպան, թեև նա խաղում է «Միլանում»:
Կան նաև այլ թիմերի խաղացողներ, ովքեր ինձ շատ են դուր եկել։ Օրինակ՝ Ռոբերտո Կառլոսը։ «Ինտերում» եղած ժամանակներից իմ մեկ այլ սիրելի ֆուտբոլիստը Մաքսվելն է, հենց այդպիսի խաղացողներն են ինձ ոգեշնչում»,- Դիմարկոյի խոսքերն է մեջբերում Football Italia-ն: