Fastex Պրեմիեր Լիգա. «Փյունիկը» նվազագույն առավելությամբ հաղթեց ԲԿՄԱ-ին

Fastex Պրեմիեր Լիգայի 12-րդ տուրի շրջանակներում կայացավ ԲԿՄԱ – «Փյունիկ» հանդիպումը, որում 1:2 հաշվով հաղթեց «Փյունիկը»։

Խաղի հաշիվը 23-րդ րոպեին բացեց Յուսուֆ Օտուբանջոն, որը երկու րոպե անց դուբլ ձևակերպեց և 25-րդ րոպեի դրությամբ երկու գնդակի առավելություն ապահովեց «Փյունիկի» համար։

36-րդ ԲԿՄԱ-ի կազմում հանդես եկող Արգիշտի Պետրոսյանը կրճատեց հաշվի տարբերությունը։

Այս հաղթանակից հետո «Փյունիկը» 22 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը