Fastex Պրեմիեր Լիգա. «Ալաշկերտը» նվազագույն հաշվով հաղթեց «Գանձասարին»

Fastex Պրեմիեր Լիգայի 12 տուրի «Գանձասար» – «Ալաշկերտ» խաղն ավարտվեց «Ալաշկերտի» հաղթանակով

Խաղի մեկնարկային րոպեներին հյուրերը ստացան 11 մետրանոց հարվածի հնարավորություն, որը 12-րդ րոպեին անվրեպ իրացրեց Պետրոս Ավետիսյանը։

Խաղն ավարտվեց 1։0 հաշվով։ «Ալաշկերտը» 9 միավորով բարձրացավ 9-րդ հորիզոնական՝ շրջանցելով «Վեսթ-Արմենիային»