Մադրիդում Վինիսիուս Ժունիորին նմանեցնում են Պելեին

Մադրիդի «Ռեալի» կառուցողական հարաբերությունների տնօրեն Էմիլիո Բուտրագենոն Լոս Բլանկոսի հարձակվող Վինիսիուս Ժունիորին համեմատել է լեգենդար բրազիլացի հարձակվող Պելեի հետ։ Նախորդ գիշեր Դորտմունդի «Բորուսիայի» հետ Չեմպիոնների լիգայի ընդհանուր փուլի 3-րդ տուրի խաղում Վինիսիուսը հեթ-տրիկի հեղինակ է դարձել։

«Ինչ վերաբերում է երրորդ գոլին, ապա համարձակվում եմ մի բան ասել։ Այն ինձ հիշեցրեց Պելեին: Ինչպես Վինիսիուսը մտավ տուգանային հրապարակ եւ ինչպես հարվածեց… Ինչպես գլխի ընկավ այս պահը։ Սա ֆուտբոլը փառաբանող գոլ է։ Հանդիսատեսները գալիս են «Սանտյագո Բեռնաբեու»՝ տեսնելու նման գոլեր»,- Բուտրագենյոյի խոսքը մեջբերում է իսպանական Mundo Deportivo առցանց հրատարակությունը։