Daily Mail. Չավին կարող է գլխավորել անգլիական գրանդը

Իսպանացի մասնագետ Չավի Էրնանդեսը, ով այժմ գործազուրկ է «Բարսելոնայից» հեռանալուց հետո, կարող է աշխատանքի անցնել Անգլիայում։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։

Աղբյուրի համաձայն՝ Չավիի ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդը», որը նոր մրցաշրջանում աղետալի է հանդես գալիս հոլանդացի մասնագետ Էրիկ տեն Հագի գլխավորությամբ։ Վերջին ամիսներին մանկունիանցիները մի քանի անգամ կապ են հաստատել Չավիի գործակալի հետ։

Իսպանացին «Բարսելոնան» մարզել է 2021-ից 2024 թվականներին: Նրա օրոք «Բարսելոնան» դարձավ Լա Լիգայի չեմպիոն և Իսպանիայի սուպերգավաթի հաղթող։

Պրեմիեր Լիգայի ութ տուրերի արդյունքներով «Մանչեսթեր Յունայթեդը» 11 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 12-րդ հորիզոնականը։