«Բավարիան» վստահ է, որ ակումբը կկարողանա երկարաձգել պայմանագիրը թիմի կիսապաշտպան Յոզուա Կիմիխի հետ։
Ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, Կիմիխի և «Բավարիայի» միջև բանակցությունները շարունակվում են։ Մյունխենյան ակումբը ցանկանում է, որ 29-ամյա ֆուտբոլիստը մնա և դառնա թիմի առաջատար ֆուտբոլիստներից մեկը։
Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը «Բավարիայի» հետ նախատեսված է մինչև 2024/2025 մրցաշրջանի ավարտը։