Աշրաֆ Հակիմի. «Մենք արժանի էինք երեք միավորի»

ՊՍԺ-ի պաշտպան Աշրաֆ Հակիմին մեկնաբանել է ՊՍՎ-ի հետ Չեմպիոնների Լիգայի խաղում գրանցված ոչ-ոքին:

«Մենք տիրում էինք ամբողջ հանդիպմանը: ՊՍԺ-ն բազմաթիվ պահեր ստեղծեց, բայց գնդակը պարզապես չցանկացավ հայտնվել դարպասում:

Դրա համար մենք հիասթափված ենք: Կարծում եմ՝ ՊՍԺ-ն արժանի էր երեք միավորի»,- Հակիմիի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

ՊՍԺ – ՊՍՎ հանդիպումը կայացավ Փարիզում և ավարտվեց 1:1 հաշվով։