Պրեմիեր Լիգայի և Ա Սերիայի ակումբները հետաքրքրություն են ցուցաբերում «Մանչեսթեր Յունայթեդի» 24-ամյա վինգեր Անտոնիի նկատմամբ։ Այս մասին հայտնում է լրագրող Էքրեմ Քոնուրը։
Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել բրազիլացի ֆուտբոլիստին 50 միլիոն եվրոյով վաճառելու «Մանչեսթեր Յունայթեդի» պատրաստակամության մասին։
Այս մրցաշրջանում հարձակվողը բոլոր մրցաշարերում մասնակցել է չորս հանդիպման, որոնցում դարձել է մեկ գոլի հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը:
Transfermarkt-ը ֆուտբոլիստին գնահատում է 20 միլիոն եվրո: