Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան վնասվածք է ստացել Դորտմունդի «Բորուսիայի» հետ Չեմպիոնների Լիգայի 3-րդ տուրի խաղում (5:2)։
Դարպասապահը մասնակցել է ամբողջ հանդիպմանը:
«Մադրիդի «Ռեալի» բժշկական ծառայության կողմից Տիբո Կուրտուային հետազոտելուց հետո նրա մոտ ախտորոշվել է ձախ ոտքի ներդիր մկանի վնասվածք»,- ասվում է ակումբի տարածած հաղորդագրության մեջ։
Նշենք, որ հաջորդ հանդիպումը «Ռեալը» կանցկացնի հոկտեմբերի 26-ին Մադրիդում՝ «Բարսելոնայի» դեմ։