Վենսան Կոմպանի․ «Մենք կենտրոնացած ենք «Բարսելոնայի» ամբողջ կազմի վրա, ոչ թե մեկ ֆուտբոլիստի»

Մյունխենի «Բավարիայի» մարզիչ Վենսան Կոմպանին խոսել է Լամին Յամալի ներուժի մասին։

Չեմպիոնների լիգայի ընդհանուր փուլի երրորդ տուրում «Բավարիան» ուժերը կչափի «Բարսելոնայի» հետ։

«Բարսելոնայի» համար հատկապես կարևոր է, որ նրանք ունենան մեկին, ով կարող է փոխարինել այնպիսի խաղացողի, ինչպիսին Մեսսին է, նրա հեռանալուց անմիջապես հետո: Նա յուրահատուկ է: Մենք պետք է խաղանք Լա Մասիայի սաների հետ:

Բայց մենք կենտրոնացած ենք «Բարսելոնայի» ամբողջ կազմի վրա, այլ ոչ թե մեկ խաղացողի»,- ասել է «Բավարիայի» մարզիչը: