«Վալենսիան» կրկնել է իր վատագույն արդյունքը 1957/58 մրցաշրջանից ի վեր

Իսպանիայի առաջնության 10-րդ տուրի խաղում «Վալենսիան» պարտվեց «Լաս Պալմասին»։ Խաղը ավարտվել է 3։2 հաշվով՝ հօգուտ հյուրերի։

«Վալենսիան» 6 միավորով նահանջեց Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակի վերջին տեղ։

Սա Իսպանիայի 6-ակի չեմպիոնների վատագույն արդյունքն է վերջին 67 տարիների ընթացքում՝ նմանատիպ ժամանակահատվածում «Վալենսիան» 5 միավոր է վաստակել 1957/58 մրցաշրջանում։