Մադրիդի «Ռեալի» և Գերմանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Տոնի Կրոսը մտադիր չէ մոտ ժամանակներս լքել Իսպանիան։
Գերմանացի կիսապաշտպանը, ով հանդես է եկել Մադրիդի «Ռեալում», ավարտել է կարիերան Եվրո-2024-ից հետո։
«Ես ինձ գերմանացի եմ զգում: Բայց ես գերմանացի եմ, ով երկար ժամանակ ապրում է Իսպանիայում շատ երջանիկ և կշարունակի ապրել այստեղ։ Ի՞նչ պետք է լինի, որ ես վերադառնամ Գերմանիա: Կան բաներ, որոնք հավանաբար չեն լինի։ Օրինակ, եղանակը պետք է բարելավվի, բայց դա դժվար թե տեղի ունենա: Ի վերջո, սա ընտանեկան որոշում է, և ես այն միայնակ չեմ կայացնում: Ես ունեմ կին և երեք երեխա։
Կարծում եմ, որ մենք նույնպես հարմարավետ կզգայինք Գերմանիայում, բայց հիմա քիչ պատճառ կա, թե ինչու պետք է լքենք Իսպանիան։ Երեխաներն այստեղ ամեն ինչ ունեն՝ զբաղմունք, ընկերներ, դպրոց: Ե՛վ կինս, և՛ ես այստեղ մեզ շատ հարմարավետ ենք զգում։ Ուրիշ տեղ գնալու պատճառ չկա։ Առաջիկա տարիներին մենք նորից կհանդիպենք Իսպանիայում»,- ասել է Մադրիդի «Ռեալի» և Գերմանիայի հավաքականի նախկին կիսապաշտպանը գերմանական Ran հրատարակությանը տված հարցազրույցում։