Տոնի Կրոսը մեկնաբանել է Թոմաս Տուխելի նշանակումը Անգլիայի հավաքականի մարզչի պաշտոնում

Մադրիդի «Ռեալի» և Գերմանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Տոնի Կրոսը մեկնաբանել է Թոմաս Տուխելի նշանակումը Անգլիայի հավաքականի մարզչի պաշտոնում։

– Ձեզ զարմացրե՞լ է Անգլիայի հավաքականի մարզիչ Թոմաս Տուխելի նշանակումը:

– Ինձ չզարմացրեց: Ես չգիտեի՝ նա ցանկանում էր դա, թե ոչ, բայց ես չեմ զարմանում, որ նա ընտրվեց, քանի որ նա շատ լավ մարզիչ է: «Ինձ դուր եկավ նրա աշխատանքը Անգլիայում, նա լավ խոսում է անգլերեն, նա հաղթել է Չեմպիոնների լիգան «Չելսիի» հետ և շատ լավ համբավ ունի Անգլիայում»,- ասել է Մադրիդի «Ռեալի» և Գերմանիայի հավաքականի նախկին կիսապաշտպանը։

Հիշեցնենք, որ Անգլիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում գերմանացի մասնագետի նշանակման մասին հայտարարվել է հոկտեմբերի 16-ին։ Տուխելը աշխատանքի կանցնի հունվարի 1-ից։