«Բարսելոնա» – «Ատլետիկո Մադրիդ» հանդիպումը կարող է ԱՄՆ-ում կայանալ

Տարեվերջին Իսպանիայի առաջնության շրջանակներում կկայանա «Բարսելոնա»-«Ատլետիկո Մադրիդ» հանդիպումը: Ճշգրիտ ամսաթիվը դեռ հայտնի չէ, սակայն սպասվում է, որ խաղը կկայանա դեկտեմբերի 22-ին:

Ինչպես հաղորդում է Transfer News Live-ը՝ Լա Լիգան թույլտվություն է խնդրում Իսպանիայի ֆուտբոլի թագավորական ֆեդերացիայից՝ Մայամիում «Բարսելոնա» – «Ատլետիկո Մադրիդ» խաղն անցկացնելու համար։

Հիշեցնենք, որ Լա Լիգայի տասներորդ տուրից հետո «Բարսելոնան» 27 միավորով զբաղեցնում է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը։ Մադրիդի «Ատլետիկոն» 20 միավորով երրորդն է։