«Միլանի» ղեկավարությունը ցանկանում է թիմ վերադարձնել կիսապաշտպան Սանդրո Տոնալիին, ով այժմ հանդես է գալիս «Նյուքասլում»։ Այս մասին հաղորդվում է Todofichajes-ը։
«Ռոսոներիների» ճամբարում ակնկալում են, որ 24-ամյա կիսապաշտպանը մոտ ժամանակներս կվերադառնա հայրենիք։ Միևնույն ժամանակ, Տոնալիին կապում են «կաչաղակների» հետ երկարաժամկետ պայմանագրով մինչև 2028 թվականի կեսերը։
Սանդրոն միլանյան գրանդից հեռացավ 2023 թվականի ամռանը։ Կիսապաշտպանի տրանսֆերից ակումբը վաստակել է 64 մլն եվրո։
Պրեմիեր Լիգայի այս մրցաշրջանում Տոնալին անցկացրել է վեց հանդիպում, որոնցում ստացել է մեկ դեղին քարտ։