Ռաֆինյան խոսել է «Բավարիայի» դեմ առաջիկա հանդիպման մասին

Կատալոնական «Բարսելոնայի» բրազիլացի հարձակվող Ռաֆինյա Դիասը նշել է, որ «Բարսելոնան» չի մտածում «Բավարիայի» հետ խաղում ռեւանշի մասին։

Չեմպիոնների լիգայի ընդհանուր փուլի 3-րդ տուրում թիմերը կխաղան Իսպանիայում։ Վերջին 6 հանդիպումներում «Բավարիան» հաղթեց «Բարսելոնային», իսկ 2020 թվականին կատալոնացիները Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում պարտվեցին 2։8 հաշվով։

«Ես չեմ մտածում վրեժ լուծելու մասին։ Անցյալն անցյալում է։ Այն, ինչ տեղի ունեցավ «Բավարիայի» հետ վերջին հանդիպումներում, ամոթալի է, բայց մենք կենտրոնացած ենք առաջիկա խաղի վրա։ Պատրաստվում ենք երեք միավոր վերցնելու համար դուրս գալ խաղադաշտ»,- ասել է «Բարսելոնայի» կիսապաշտպանը։