Պեպ Գվարդիոլա․ «ֆուտբոլիստները վերադարձան վնասվածքներով, ինձ դա այնքան էլ դուր չեկավ»

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է միջազգային խաղերի ժամանակ ֆուտբոլիստների ստացած վնասվածքների մասին.
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչը հիշել է վնասվածքը, որը Ջոն Սթոունսը ստացել էր մարտին Անգլիա-Բելգիա ընկերական խաղում։

«Ես երբեք այնքան բարկացած չեմ եղել, որքան այդ պահին։ Երբեք նման հիասթափություն չեմ զգացել։ Անգլիան ընկերական խաղ անցկացրեց, և մենք պետք է խաղայինք Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում Մադրիդի «Ռեալի» դեմ և պայքարեինք Պրեմիեր Լիգայում հաղթելու համար:

Հանդիպումն ընկերական էր, և ֆուտբոլիստները վերադարձան վնասվածքներով։ Ինձ դա այնքան էլ դուր չեկավ»,- ասել է «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչը։