Պաուլո Դիբալան կարող է տեղափոխվել Լա Լիգա

«Ռոմայի» հարձակվող Պաուլո Դիբալան կարող է կարիերան շարունակել Իսպանիայի առաջնությունում։ Այս մասին հայտնում է Todofichajes-ը։

Աղբյուրի համաձայն՝ հարձակվողի ծառայություններով հետաքրքրված է «Սևիլիան»։ Անդալուզյան ակումբը վաղուց է հետաքրքրված 30-ամյա արգենտինացու ծառայություններով։

Դիբալայի պայմանագիրը հռոմեացիների հետ ավարտվում է հաջորդ ամառ։

Իտալիայի առաջնության այս մրցաշրջանում Դիբալան վեց հանդիպում է անցկացրել, դառնալով՝ մեկ գոլի հեղինակ։