«Մանչեսթեր Յունայթեդը» հետևում է «Նապոլիի» երկու խաղացողներին

«Մանչեսթեր Յունայթեդը» հետևում է «Նապոլիի» երկու խաղացողներին։

Ինչպես տեղեկացնում է TuttomercatoWeb-ը, անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» սկաուտները ներկա են գտնվել «Նապոլիի» – «Էմպոլիի»  խաղին և հետևել են Խվիչա Կվարացխելիային և պաշտպան Ալեսանդրո Բուոնջորնոյին:

Բուոնջորնոյի համար նեապոլցիները կարող են ստանալ մոտ 70 միլիոն եվրո։ Կվարացխելիայի հնարավոր արժեքը պարզ չէ, նա այժմ բանակցություններ է վարում իտալական ակումբի հետ պայմանագրի երկարաձգման շուրջ և պահանջում է տարեկան 8 միլիոն եվրո աշխատավարձ: Այժմ նա վաստակում է 1,8 միլիոն եվրո մեկ մրցաշրջանում։

Սպասվում է, որ նոր համաձայնագրի կնքման դեպքում Խվիչիի փոխհատուցումը կկազմի մոտ 100 մլն եվրո.