«Մանչեսթեր Յունայթեդի» նորեկը ցանկանում է լքել թիմը

Հոլանդացի հարձակվող Ջոշուա Ցիրկզին մտածում է «Մանչեսթեր Յունայթեդից» հեռանալու մասին, այս մասին հայտնում է Calciomercato-ը։

Ըստ աղբյուրի՝ հարձակվողը կցանկանար վերադառնալ Իտալիայի առաջնություն, որտեղ նախկինում հանդես է եկել «Բոլոնիայում»։ Հնարավոր է, որ սա լինի վարձավճարով մինչև մրցաշրջանի ավարտը։ Բայց վերջնական որոշումը կախված կլինի «կարմիր սատանաների» ղեկավարության ծրագրերից։

Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում հոլանդացին անցկացրել է ութ հանդիպում և դարձել մեկ գոլի հեղինակ։